Tert.am-ը գրում է․

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել է, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություն է տեսնում։

Ինչպես գտնել տնտեսության զարգացման բանաձևը հարցին ի պատասխան, էկոնոմիկայի նորանշանակ նախարարն ասել է, թե անգլերեն մեկ լավ արտահայտություն կա, ինչին հաջորդեց Պետրոս Ղազարյանի դիտարկումը` անգլերեն շատ կան լավ արտահայտություններ։ Միտքը շարունակելով նախարարն ասել է. «Աղետը չպետք է նետվի աղբանոց, մենք պետք է այն էներգիան, որ առաջացել է այս աղետի ժամանակ, պետք է վերափոխենք աճի ու օպտիմիզմի էներգիայի։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես աճի մարդ եմ և Դուք կարճ ժամանակ անց կտեսնեք բեկումը»։

Հարցին, թե իրադարձությունները խոսում են, որ ինքն առնվազն վեց ամսվա նախարար է լինելու, այդ ընթացքում ինչպես է բեկում մտցնելու, Վահան Քերոբյանն ասել է, որ ինքը եկել է երկարաժամկետ, իր պլանը հինգ տարվա է և այսօրվանից սկսում է աշխատել։

Վահան Քերոբյանը նախանշել է այն հնարավորությունները, որոնք կստանա տնտեսությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում, որոնք նշված են Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Նախարարն ասել է, որ այսօր առաջին խնդիրը սպառման խթանումն է և տնտեսվարողներին պետք է տալ հնարավորություն լիարժեք գործունեության համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել