Tert.am-ը գրում է․

Ես կարծում եմ, որ մեր խոսքը տեղ կհասնի և քանի որ հիմա խաղաղապահ զորքերն են Արցախում, կարծում եմ՝ անհետ կորածների ու գերիների հարցերով լուծումներ կտան, ամեն մի վայրկյանը մեր զինվորների համար կարևոր է:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արամոն, ով գերիների վերադարձի, անհետ կորածներին գտնելու ու զոհվածների դիերը ծնողներին հանձնելու պահանջով նախաձեռնված երթին էր մասնակցում:

«Պետք է մեր ձայնը բարձրաձայնելով այնպես անենք, որ զոհված զինծառայողները հայրենիքում հուղարկավորվեն, կարծում եմ՝ ճիշտ լուծումներից մեկը սա է, որովհետև խոսքը այնպես ուժ ունի, որ կարող ես պատերազմ կանգնեցնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել