Panorama.am-ը գրում է․

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավում գտնվող մի անձնավորություն, որը նաև Ազգային ժողովում է բարձր դիրք զբաղեցնում, երեկ սմս է  գրել մշակույթի գործիչներից մեկին՝ հորդորելով չմասնակցել այս ակցիաներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որը մի շարք մշակույթի գործիչների, մտավորականների, քաղաքացիների հետ մասնակցում է միաբանության երթին դեպքի ՀՀ-ում ՌԴ դեսպանություն՝ նամակ հանձնելու գերիների վերադարձի, անհետ կորած զինծառայողների հարցով։

Ռ. Մխիթարյանն ասաց, որ այդ հաղորդագրությունը տեսել է նվազագույնը 6 մարդ, ունեն դրա սթրինշոթը։

«Այնպես մի արեք, որ սքրինշոթը հրապարակվի, որտեղ գրել ես՝ Հայաստանում իշխանություն կա։ Հայաստանում կա ֆեյքաիշխանության, որը զբաղվում է  մարդկանց սմս գրելով, որ չգան ու չմասնակցեն այս ակցիային։

Խելոք մնա ապեր, այդ սքրինշոթերը մի օր կհայտվեն։ Քանի ձայն չենք հանում, քանի որ գերկարևոր հարցերով ենք փորձում զբաղել, դուք էլ այդ հարցերով զբացեք։

Այդ սքրինշոթը որ հրապարակենք, դու էլ այս երկրից կգնաս, երբ Նիկոլը հելնի գործից»,- նշեց նա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել