Tert.am-ըգրում է․

Ակնհայտ է, որ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը սադրանք է, սակայն Իրանը զերծ կմնա պատերազմից, կարծում է ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը, գրում է EADaily-ն։

«Թեհրանը շահագրգռված է, որ ԱՄՆ-ն վերադառնա Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրին։ Պարզ է, որ սպանությունը նպատակ ուներ սրել լարվածությունը և տապալել այդ սցենարը։ Իրանը պատերազմ սկսելու առիթ չի տա, թեև հենց դա էլ սպասում են նրա թշնամիները»,-հայտարարել է սենատորը:

Ֆահրիզադեի դեմ հարձակում է իրականացվել նոյեմբերի 27-ին: Զինված անձանց և նրա անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ վերջին ծանր վիրավորում է ստացել և մահացել հիվանդանոցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել