Tert.am-ը գրում է․

Առանց  լուրջ հիմքերի իշխող ուժը շարունակում է պահպանել ռազմական դրությունը՝ անկախ այն ուժը կորցրած ճանաչելու արդարացի պահանջներին, բայց բարեբախտաբար ի օգուտ հանրության, դատարանները շարունակում են արդար դատաքննության գործառույթի իրականացումը։ Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով վարչական դատարանի կողմից  Արթուր Ղազինյանի, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելուն, որով կասեցվել է կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը, այսինքն վերացվել  է հավաքների ազատության արգելքը։

«Մարտ ամսվանից արտակարգ դրություն էր հայտարարվել և պարբերաբար երկարաձգվում էր` միտում ունենալով մարդու հիմնարար ազատություններից հավաքների ազատությունը սահմանափակել, որպեսզի իշխանությունը հիմք ստեղծի մարդկանց արադարացի ցասումը խեղդելու համար։ Նույնն էլ ռազմական դրության ժամանակ ենք ականատես լինում»,-ասաց նա։

Գոհար Մելոյանը հիշեցրեց, որ այս պատերազմին նախորդող մարտական գործողությունների ժամանակ ռազմական դրություն չէր հայտարարվել։

«Եթե համեմատություն էլ անցկացնենք`ապրիլյան պատերազմի ընթացքում ռազմական դրություն չէր հայտարվել,։ Հուլիսյան մարտերի ժամանակ էլ, երբ գործողությունները արդեն ՀՀ-ում էին ընթանում, կրկին ռազմական դրություն չէր հայտարարվել։ Իսկ այս պարագայում առաջին օրվանից հայտարարվեց ռազմական դրություն, իր մեջ սահմանափակումներ մտցնելով մարդու իրավունքների հիմնարար ազատությունների սահմանափակաման շրջանակներում՝ հավաքների ազատության, խոսքի, տեղեկատվության տարածման ազատության»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել