168.am-ը գրում է․

Վրաստանում, վերջին տվյալների համաձայն, գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 4 հազար 472 նոր դեպք: Մահերի թիվն ավելացել է 34-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ կորոնովիրուսի հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 127 հազար 942 է: Վերականգնվածների թիվը կազմում է 106 հազար 328:

Համավարակի ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 195 մարդ: Կարանտինի մեջ է գտնվում 2 հազար 76 մարդ: Ստացիոնար վերահսկողության տակ է 6 հազար 286-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել