Tert.am-ը գրում է․

Tert.am-ը ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Խաբողի և խաբվողի հրեշավոր համակարգը» վերտառությամբ հոդվածը, որում անդրադարձ է կատարվում պատերազմի օրերին տրամադրվող տեղեկատվությանը և մասնավորապես՝ մեխանիզմներին: Հոդվածը՝ ստորև.

«Պատերազմի 44 օրը մեզ խաբել են։ Իրոք անհավատալի է։ Ինտերնետի, բջջային կապի դարում 44 խաբել ու նաև՝ լինել խաբված։ Բայց դա փաստ է։ Հայաստանում դա հաջողվել է։ Խաբվել է նաև գրագետ շերտը, որի մեծ մասը համառորեն չուզեց ընդունել այլ աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և ինքնուրույն նայել քարտեզին։ Հայ հասարակությունը ստանում և պատրաստակամորեն մարսում էր օրվա ստի չափաբաժինը։

44 օր շարունակ գործել է հրեշավոր համակարգ, որը չի ավարտվել որևէ կոնկրետ օր և որը որպես համազգային խարան ուղեկցելու է մեզ շատ երկար։

Խաբողն ու խաբվողը պաթոլոգիկ համակեցության մեջ էին, մեզ հետ կատարվել է աներևակայելի մի բան։ Սա մեր ամոթն է։

Խաբելու մեխանիզմը

Ակնհայտ է, որ պատերազմի ընթացքում գործել է հասարակությանը խաբելու համակարգ։ Պետք է հասկանալ նման որոշման մոտիվացիան և գործիքները։

Ինչո՞ւ որոշվեց խաբել ժողովրդին։ Կա երկու բացատրություն.

1.      Իշխանություն պահելու համար։ Փաշինյանը հենց սկզբից ունեցել է մտահոգություն, որ եթե հասարակությունն օրվա կտրվածքով իմանա իրականությունը, ապա իր իշխանությանը կարող է ռեալ վտանգ սպառնալ։ Երկրում կարող էր ձևավորվել պատերազմում բեկում մտցնելու նպատակով իշխանության կտրուկ փոփոխության գաղափարը։ Սա պետության համար կարող էր լինել փրկօղակ, պատմական թերևս միակ հնարավորությունը՝ խուսափելու այս ողբերգությունից։ Բայց Փաշինյանի անառողջ արժեհամակարգում իր իշխանությունն ամենակարևորն է։ Եվ  նա կայացարեց սկզբունքային որոշում՝ խաբել ժողովրդին՝ չվտանգելու համար իր իշխանությունը։

2.      Խաբված և իրականությանն անտեղյակ ժողովուրդը պետք էր նախօրոք մշակված սցենարը հաջողությամբ իրագործելու համար։ Սա երկրորդ վարկածն է՝ 44  օր ժողովրդին խաբելու որոշման հարցում։ Եթե կար սցենար՝ պատերազմի նման արդյունքների, ապա  միակ խոչընդոտը կարող էր լինել անհամաձայն ժողովուրդը։ Եվ խաբելով՝ հենց այդ ռիսկն էր չեզոքացնում Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել