«Մակունց, դավաճա՜ն: Դուք հանձնել եք Արցախը. դավաճանել եք ժողովրդին». բողոքի ակցիա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տան բակում։

Mediaport-ն արդեն հայտնել է, որ քաղաքացիները բողոքի ակցիաների շարք են սկսել «Իմ քայլ»-ի պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու և Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթին չընդդիմանալու մեջ:

Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել «իմքայլականներ» Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի և Ռուբեն Ռուբինյանի տների բակերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել