Բրիտանական հանրահայտ պարբերական Reuters-ը հայտնում է, որ Սաուդյան Արաբիան այս ամսվա սկզբին պաշտոնապես արգելել է Թուրքիայից մսի, ձվի և այլ ապրանքների ներմուծումը: Ամիսներ շարունակ տարածաշրջանային երկու մրցակիցների միջև քաղաքական լարվածության պատճառով Սաուդյան Արաբիայում ոչ պաշտոնական եղանակով բոյկոտել են թուրքական ապրանքները:

Անկարան հայտնում է, որ պաշտոնական բոյկոտ գոյություն չունի, բայց թուրք արտահանողների միությունում նշում են, որ նման տեղեկություն ստացել են Թուրքիայի առևտրի նախարարությունից:

«Մեր երկրից կարմիր մսի, սպիտակ մսի, հեղուկի, ձվի, մեղրի կաթի, կաթի փոխարինիչերի արտահանումն արգելվել է նոյեմբերի 15-ին»,- հայտնում են միության անդամները:

Թուրքիայի արտահանողների ժողովը հայտնել է, որ Սաուդյան Արաբիա արտահանումները տարվա 10 ամիսների ընթացքում նվազել են 16%-ով՝ հասնելով $2.23 միլիարդի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել