Tert.am-ը գրում է.

Այսօր Կառավարության դիմաց իրենց բողոքի ակցիան են շարունակում են ժամկետային զինծառայողների ծնողները՝ պահանջելով մինչև սահմանի փակումն ու տարածքները Ադրբեջանին հանձնելը վերադարձնել իրենց երեխաներին։

Ծնողներից Լուսինե Հարոյանը նշեց, որ երեկ հինգ ծնողներով հանդիպել են Փաշինյանի հետ, սակայն հանդիպման արդյունքները նրանց չեն բավարարել: «Փաշինյանը խնդրել էր՝ երկու օր ժամանակ տանք նրան պատասխանի համար, բայց բանակցող ծնողները դուրս էին եկել այն համոզմամբ, որ պատասխանը բացասական է լինելու, այդ պատճառով այսօր նորից հավաքվել ենք և պետք է հասնենք մեր արդար պահանջի բավարարմանը, որովհետև այլընտրանք չենք տեսնում»,-ասաց նա:

Կինը նշեց, որ Փաշինյանը հավաստիացրել էր, որ Բերձորը մնալու է հայկական վերահսկողության տակ, բայց այսօր հանդիպել է տեսանյութերի, որտեղ երևում է, որ բնակիչերը լքում են իրենց տները: «Այս դեպքում էլ մենք, փաստացի, պաշտոնական տեղեկատվությանն իրավունք չունենք հավատալու, ձեռքները ծալած նստելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել