Tert.am-ը գրում է.
ՄԱԿ-ը ուրբաթ իրանցի ֆիզիկոս, գիտնական Մոհզեն Ֆահրիզադեի սպանությունից հետո մերձավորարևելյան տարածաշրջանում զսպվածության կոչ է արել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խակի հայտարարությունը:
«Մենք ի գիտություն ենք ընդունել հաղորդագրություններն այն մասին, որ միջուկային գիտնականն այսօր Թեհրանից քիչ հեռու սպանվել է: Մենք զսպվածության և տարածաշրջանում լարվածության սրմանը հանգեցնող ցանկացած գործողությունից խուսափելու անհրաժեշտության կոչ ենք անում»,- հայտնել է Խակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/11/28/iran/3454979
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել