Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակումների թիվը ուրբաթ գերազանցել է 13 միլիոնը՝ հասնելով 13 047 202-ի: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներին:

Ըստ հրապարակված տվյալների՝ երկրում COVID-19-ի հետևանքով մահացել է 264 624 մարդ, ապաքինվել է 4 871 203-ը: Վարակումների ամենամեծ թիվը գրանցվել է Տեխաս նահանգում՝ 1 206 248, որին հաջորդում է Կալիֆոռնիան (1 179 857), Ֆլորիդան (979 020) և Իլինոյիսը (705 063):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել