
Այսօր հարցերի հարցը Բերձոր /Լաչին/ շրջկենտրոնի խնդիրն է։ Կասկած չունեմ, որ Սոդքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո նոյեմբերի 30-ի կեսգիշերին ադրբեջանական զինուժը մտնելու է նաև Բերձոր բնակավայր՝ պատճառաբանելով, թե ըստ փաստաթղթի Լաչինը վերադարձվում է իրենց։ Դա կնշանակի անտեսել ճանապարհի երկայնքով հինգ կմ լայնությամբ միջանցք ունենալու մեր իրավունքը։ Չէ որ ճանապարհն անցնում է Բերձորի միջով, և շրջկենտրոնը հինգ կմ լայնությամբ հիմնականում տեղավորվում է այդ միջանցքի մեջ։
Դիմում եմ մեր իշխանություններին և պահանջում՝ ռուսական կողմի օժանդակությամբ ամեն ինչ անել ՀՀ և ԱՀ կյանքի ճանապարհի վրա գտնվող Բերձորը թշնամուն չթողնելու համար։ Դրանից է կախված Արցախի վաղվա օրը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1121838168231645&id=100012164162403
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել