Armsport.am-ը գրում է․
Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Էրեբունի»- «Դվին» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 84-83 հաշվով:
«Դվինը» հաղթեց միայն առաջին քառորդում, իսկ մյուս 3 քառորդում ուժեղ գտնվեց «Էրեբունին»:
Խաղում ամենաարդյունավետը «Դվինից»Ջորդան Ուաթսթոնն էր՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 8 արդյունավետ փոխանցում:
«Դվինը» 13 խաղում ունի 7 հաղթանակ ու հինգերորդն է, իսկ «Էրեբունին» 13 խաղում ունեցած 5 հաղթանակով 6-րդ հորիզոնականում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել