News.am-ը գրում է.

Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ » ընկերությունը  հարկադիր պարապուրդի մեջ է, որովհետեւ Ադրբեջանի զինված ուժերը փակել են հանք տանող ճանապարհը, մտնելն ուղղակի անհնար է: Հանքը այսօրվանից չի շահագործվում:

NEWS.am–ի տեղեկություններով՝ այս պահին տեղում է գտնվում «Գեոպրոմայնինգի» ամբողջ ղեկավարությունը՝ անվտանգության հետ միասին: Փորձել են գնալ անգամ ադրբեջանցի գեներալի հետ հանդիպման, որը ասել է՝ այս է վիճակը՝ ուզեք, թե ոչ:

Հայաստանի պատկան մարմիններից որեւէ մեկը չկա, ընկերությունից փորձում են կապվել նրանց հետ, բայց որեւէ արձագանք չկա ո՛չ կառավարությունից, ո՛չ մարզպետարանից, ո՛չ ոստիկանությունից, ո՛չ ՊՆ կորպուսի հրամանատարությունից:

Այս պահին ընկերությունն իր աշխատակիցներով Ադրբեջանի զինված ուժերի դեմ կանգնած են ու Հայաստանից առհասարակ որեւէ ներկայացուցիչ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել