Tert.am-ը գրում է.

Մեզ համար բացարձակ հասկանալի չէ, թե Նիկոլ Փաշինյանի ստորագրած այդ եռակողմ փաստաթղթից հետո ինչո՞ւ ենք մենք օրական այսպես տեղեկանում, որ այս գյուղը ևս պետք է հանձնվի, այս հատվածը ևս պետք է հանձնվի: Այս մասին այսօր Սոթքում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հետևանքով Սոթքի հանքավայրի որոշ հատված անցնում է Ադրբեջանին։

Նաիրա Զոհրաբյանի համար անհասկանալի էր նաև երեկ տեղի ունեցած ասուլիսը, որի ժամանակ ՊԲ ԳՇ պետի տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը խոսեց իրավիճակի մասին՝ ասելով, որ տեղյակ չեն եղել կատարվածի մասին:

«Վատն այն է, որ սոթքեցիները մեզ ուղարկում են տեղեկություններ, թե ինչպես են թուրքերը թուրքերեն խոսելով դարպասներից ներս մտնում, նույն պահին վարչապետի օգնականն ասում է՝ սուտ է, չկա նման բան, ՊՆ-ն հայտարարում է՝ սուտ է, չկա նման բան, հետո մարզպետն է ասում, որ սուտ է, Վարդենիսի քաղաքապետը ասում է՝ սուտ չէ, Սոթքի համայնքապետը հաստատում է. գիտեք՝ այս արծրունհովհաննիսյանական սուտը 44 օրերի սուտն էր, որ մեր հայրենիքի սահմանը բերեց, այ հենց այստեղ»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել