Մեր ոչ կոռեկտ խնդիր ենք քննարկում, արդյունքում, ինչպես միշտ, ստրատեգիական սխալ ենք թույլ տալիս:

Խնդիրը որպես վարչապետ ներկայացուղ անձի հրաժարականը չէ, նա իրականում այլևս չկա ու իմաստ չունի նրա հրաժարականի պահանջելու համար էներգիա վատնել: Խնդիրն այն հարցն է, թե ովքեր են գալու նրանից հետո և ինչ են անելու:

Երբ այդ հարցի պատասխանները ունենանք, այդ ժամանակ Մերժվածը կհեռանա:

1945-ին գերմանացիները ծայրահեղ հոգեբանական վիճակում էին հայտնվել, ամբողջ աշխարհն իրենց դեմ էր, երկիրը օկուպացված էր օտար զորքերով, ու մարդիկ ապագա չէին տեսնում: Հազարավոր մարդիկ ինքնասպան էին լինում, անգամ ընտանիքներով հանդերձ: Վավերագրական դաժան ֆիլմեր կան այդ ժամանակների մասին:

Սակայն կային մարդիկ, որոնք մտածում էին Գերմանիայի վերածննդի մասին, մասնավորապես՝ Կոնրադ Ադենաուերը և Գերմանիայի տնտեսական հրաշքի հեղինակներից մեկը` Լյուդվիգ Էրհարդը:

Էրհարդը 1943-ից սկսած, երբ Գերմանիայում շատերը, լսելով գերմանացի արծրունհովհաննիսյաններին, համոզված էին հաղթանակում, գլխավորում է փոքրիկ հետազոտական խումբ, որը մշակում է նացիստական Գերմանիայի փլուզումից հետո անհրաժեշտ տնտեսական ռեֆորմներն, իսկ Ադենաուերը մտածում էր քաղաքական ռեֆորմների մասին:

Հետպատերազմյան Գերմանիայում 1949-ին վարչապետ է դառնում 73-ամյա Ադենաուերը, որի երկարամյա ֆինանսների նախարարն էր Էրհարդը։ Հետագայում Էրհարդը վարչապետի պաշտոնում փոխարինում է Ադենաուերին:

Մեր այսօրվա խնդիրը Մերժվածի հեռացումը չէ, նա արդեն մերժված է ու հեռացած, խնդիրը հաջորդ քայլերին են։

Այս թեմաներն են մեր իրական քննարկման առարկաները, իսկ Մերժվածի մասին մոռացեք, նա այլևս չկա, սպասում է մեր ազդակին, որ լքի իր նստավայրը:

Իսկ մենք դրան պատրա՞ստ ենք, դա է հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել