Aysor.am-ը գրում է․

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի բնակիչներն այսուհետ չեն կարողանալու իրենց վարելահողերը մշակել։ Պատճառը՝ սահմանային փոփոխություններն են։

«Սահմանին գտնվող 300 հեկտար վարելահողն էլ չենք կարող մշակել, որովհետև վտանգավոր է։ Մեր հողերը մեր ձեռքին են, ուղղակի՝ վտանգավոր։ Ի՞նչ երաշխիք պետք է ունենանք, որ գնանք, մշակենք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի համաձայն Արցախի մի շարք շրջաններ հայտնվեցին Ադրբեջանի կազմում, իսկ Սյունիքի մարզում Ադրբեջանը ճանապարհ ստացավ դեպի Նախիջևան։

«Տարածքների հետ կապված խնդիր չունենք, մենք մեր սահմանագծում ենք։ Խնդիրն այն է, որ այս պահին չենք կարող մեր վարելահողում մեխանիզմ գցել, կխփեն», - ասաց Բենիամին Պողոսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել