Panorama.am-ը գրում է․

Եվրախորհրդարանը հինգշաբթի բանաձև էր ընդունել, որով կոչ էր արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՝ Կիպրոսի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով:

Անկարան Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական հանրապետության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը համարում է կանխակալ և իրականությունից կտրված: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ դիրքորոշումը հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Ակսոյը:

«Մենք մերժում ենք Եվրախորհրդարանի բանաձևը մեր երկրի և ՀԿԹՀ-ի վերաբերյալ: Այս որոշումը, անկասկած, ընդունվել է Կիպրոսի հունական համայնքի թելադրանքով և ցույց է տալիս, թե Կիպրոսի հարցում Եվրախորհրդարանը որքանով է կողմնակալ և իրականությունից կտրված»,-ասել է Ակսոյը:

Ըստ նրա, նման դիրքորոշումը չի ծառայում ԵՄ շահերին, Թուրքիայի հետ նրա հարաբերությունների բարելավմանը և Կիպրոսի խնդրի կարգավորմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել