Panorama.am-ը գրում է․

«Մենք շատ դժբախտ իրականության մեջ ենք ապրում, այդքան ասում ենք, այդքան քննադատում ենք, բայց իշխանությունը չի թողնում իր այդ ոճը, որ ինքն անսխալական է, իսկ ընդդիմությունը՝ միշտ սխալ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իշխանության անհամաձայնությանը՝ ՀՀ-ում ռազմական դրությունը չեղարկելուն։

Ըստ պատգամավորի, անհասկանալի է, երբ իշխանության ներկայացուցիչները ռազմական դրությունը չչեղարկելու համար  որպես պատճառաբանություն բերում են այն, որ Ադրբեջանում էլ է դեռ ռազմական դրություն հայտարարված.

«Դա ի՞նչ համեմատություն է։ Ադրբեջանը, ցավոք սրտի, հաղթանակած երկիր է, նա այդպիսի խնդիր չունի։ Այ էս մակարդակում են իրենք տեսնում խնդիրները։ Դրա համար էլ չեն հասկանում՝ ինչ է կատարվում...։ Ես երեկ էլ ասացի, հիմա կկրկնեմ, ռազմական դրությունը երկարաձգելու նպատակը Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանության երկարաձգումն է։ Ինքը հասկանում է,  որ ռազմական դրությունը վերացնելուց հետո, ժողովուրդն անմիջապես կանցնի ակտիվ քայլերի։ Եվ որպեսզի իրավական հիմքեր լինեն ժողովրդին նորից ձերբակալելու, ձգում են ռազմական դրությունը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել