News.am-ը գրում է․

Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայում ռուս պայմանագրային զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Նշենք, որ Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ռուս զինծառայողի մարմինը գտել է ծառայակիցը։

«Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Ըստ քրեական նորությունների shamshyan.com կայքի՝ մահացածը 36-ամյա պայմանագրային զինծառայող Ա.Պ-ն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել