News.am-ը գրում է․

Կապիտուլյացիոն, ստորացուցիչ  պայմանագրով Հայաստանը պարտության մատնած, հպարտությունից ու արժանապատվությունից հայ ժողովրդին զրկած իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը վերջին ճիգով եւ ամեն գնով փորձում է երկարաձգել սեփական իշխանության փլատակները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով երկու ամիս երկրում հայտարարված ռազմական դրության ընթացքում ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով իշխանությունների գործադրած ջանքերին։

«Մեր համազգային շահերը դավաճանած իշխանությունն այդ ճանապարհին կանգ չի առնում ոչնչի առջեւ: Իհարկե, հայ ժողովրդին այսպես նվաստացրած ու մեր պետականությունը կոլապսի հասցրած՝ դիվանագիտական, քաղաքական ու ռազմական ճակատներում խայտառակորեն ձախողված վարչապետից բարոյական քայլ սպասելն  անհեռանկար է: Հրաժարականի փոխարեն Նիկոլը  քաղաքական ռեպրեսիվ գործիքակազմի է դիմում:  Ոչ միայն դաշնակցության, այլ նաեւ քաղաքական ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներ էլ են ենթարկվել հետապնդումների: Բայց սրանք դատապարտված քայլեր են… մեզ ընկրկել չի լինի, մեր օրակարգում պետականության փրկության հրամայականն է»:

Նրա խոսքով՝ ընդդիմախոսներին, այդ թվում, ՀՅԴ ներկայացուցիչներին լռեցնելու իշխանության քայլերը զավեշտական ու մերկ են։

«Հիմնականում ապօրինի հանրահավաքների կազմակերպման մեղադրանքով են փորձում լռեցնել: ՀՅԴ ԳՄ անդամներից մի քանիսին նախ այս մեղադրանքով բերման ենթարկեցին, հետո երեւակայություններն ու պատվիրատուների հոգեխանգարմունքն այն աստիճանի հասավ, որ փորձեցին մահափորձ կատարելու մեջ մեղադրել: Բայց այդ ամենն այնքան բացահայտ կարմիր թելերով էր կարած, խեղկատակություն, որ ժամերի ընթացքում ավազե աշտարակի պես փուլ եկավ: Եվ ինչ լավ է, որ, այնուամենայնիվ, հակառակ հիմնական խելագարի պատվերի, դատական համակարգը մնում է իր պրոֆեսիոնալ տիրույթում եւ դատարանի վճիռով ազատ արձակվեցին մեր ընկերներն ու այլ ընդդիմադիր գործիչները։

Հիմա իրենց վախերն ու անհանգստությունները իշխանությունները փորձում են ռազմական դրությամբ քողարկել, բայց սա երկար չի տեւի: Այս խեղկատակությունը մի օր սպառվելու է: Այսօր արդեն իշխանությունը Հայաստանում կաթվածահար է, գործելու՝ անունակ: Նրանց գոյության յուրաքանչյուր օրն աղետ է: Այս ամենը՝ ներառյալ պարտությունն ու կապիտուլյացիան անպայման պիտի արժանանան  իրավական գնահատականի: Կատարվածի անունը դավաճանություն է, սահմանադրական կարգի խափանում, ինքնիրավչություն»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել