Armsport.am-ը գրում է․

Սպորտային մարմնամարզության Հայաստանի  տղամարդկանց հավաքականի հինգ անդամներ այսօր լուսադեմին մեկնեցին Մինսկ՝ ուսումնամարզական հավաքի։ Մեկնելուց առաջ մարզիկները և  մարզիչները կորանավիրուսի թեստ են հանձնել։

Տեղի գլխավոր թիմի հետ Հայաստանի հավաքականի համատեղ մարզումները կտևի 14 օր։

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան հայտ է ներկայացրել Պենզայում դեկտեմբերի 15-21-ը նախատեսված օլիմպիական կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի  27-րդ հուշամրցաշարին մասնակցելու համար։ Այդ մրցումների կայացման վերջնական որոշումը կպարզվի  դեկտեմբերի 1-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել