168.am-ը գրում է․

Վարդենիս-Քարվաճառ սահմանազատումը մեծ աղմուկ դարձավ։ Քարվաճառի հանձնումից հետո ադրբեջանցիները մտան Սոթքի ոսկու հանքի տարածք և բանակցեցին մեր զինվորականների հետ՝ մեր դիրքերը հետ քաշելու նպատակով։

Մեր անառիկ Քարվաճառը 44 օր պահել են զինվորականները, կամավորականները՝ մարդիկ, որոնք ոչ մի սանտիմետր չեն նահանջել, և հիմա էլ, բնական է, չեն ուզում իջնել դիրքերից։ Իսկ ադրբեջանցիները քարտեզը ձեռքներին եկել են՝ դիրքավորվելու իրենց հանձնված հատվածներում։

Եվ այո՛, մտել են հանքի տարածք։ Սրա ի՞նչն եք հերքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել