Armenpress.am-ը գրում է.

Արցախի Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի բնակավայրերում շարունակվում են բնակչության և ունեցվածքի տարհանումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:

Նրա խոսքով այդ գործում Արցախի կառավարության կողմից  համապատասխան աջակցություն է ցուցաբերվում: Չնայած դրան ցանկալի է նաև կամավորական խմբերի մասնակցությունն ու լրացուցիչ տրանսպորտային միջոցների ընդգրկումը:

«Չնայած առայժմ պաշտոնական տեղեկության բացակայությանը՝ ամեն դեպքում իմ անմիջական պատասխանատվության ներքո տարհանում է ընթանում նաև շրջկենտրոն Բերձորում»,- մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով որ բնակիչներն ըստ հնարավորության  հիմնականում տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության, ինչպես  նաև Արցախի բնակավայրեր:

Վան Նովիկով 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել