Armsport.am-ը գրում է․

Հազարավոր մարդիկ հինգշաբթի, նոյեմբերի 26-ին, Բուենոս Այրեսի Կառավարական տանը, որտեղ գտնվում է արգենտինական ֆուտբոլի լեգենդի մարմինը, հարգանքի տուրք են մատուցում Դիեգո Արմանդո Մարադոնային:

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Մարադոնայի մահվան հետ կապված եռօրյա սուգ է հայտարարել:

Հավելենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:

Մարադոնան շաբաթներ առաջ իրեն վատ էր զգացել և սկսել էր դժվարությամբ քայլել: Լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր ՝ ենթարկվելով գլխուղեղի թրոմբի վիրահատության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել