Armsport.am-ը գրում է․

«Բավարիան» ՉԼ խմբային փուլում 3-1 հաշվով հաղթեց «Զալցբուրգին»: Դրա շնորհիվ մյունխենյան թիմի դարպասապահ Մանուել Նոյերը ՉԼ-ում անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանեց:

Հիմա Նոյերի ակտիվում ՉԼ անընդմեջ 15 հաղթանակ կա: Դրանցից 11-ը նա գրանցել է 2019/20 մրցաշրջանում, իսկ 4-ը՝ 2020/21: Նախորդ ռեկորդը պատկանում էր հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (14), որը այն սահմանել էր 2013/14 ու 2014/15 մրցաշրջաններում:

Նոյերի թիմակից Կիմիխի ակտիվում ևս 14 հաղթանակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել