ՀՀ կառավարությունը դեմ է այս պահին ռազմական դրության ամբողջական վերացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Փոխնախարարը նշեց, որ ռազմական դրության մասին որոշումը կյանքի է կոչել և գործի է դրել ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, առողջապահական և այլ իրավակարգավորումների մի ողջ համալիր, և այն պետք է վերացվի դրա որոշ դրույթների աստիճանաբար չեղարկման ձևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել