Mediaport-ը գրում է․

Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի (իրավաբանական անունը՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ) տնօրեն է նշանակվելու Նժդեհ Հովսեփյանը, քանի որ նախորդ տնօրենը՝ «Ազատություն» ռ/կ նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը օրերս Հանրային հեռուստաընկերության տնօրեն նշանակվեց։

Նժդեհ Հովսեփյանը հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ այս տարվա ամռանը, երբ տավուշյան մարտերի օրերին 1in.am-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե իբր նախկին իշխանությունները որոշել են գեներալ Գրիգորի Խաչատուրովի միջոցով ռազմական հեղաշրջում իրականցնել։ Այդ հայտարարությունից հետո Հովսեփյանը դարձավ հայհոյանքի ու վիրավորանքի թիրախ, որից հետո ստիպված եղավ վերախմբագրել ասածը:

ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նրա նշանակման համար լոբբինգ են արել փաշինյանական ֆեյք ինդուստրիայի ղեկավար Ալեն Սիմոնյանը և Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նժդեհ Հովսեփյանն աչքի է ընկնում ընդգծված հակառուսական հայացքներով՝ ներգրավված է եղել սորոսական դրամաշնորհային ծրագրերում, այդ թվում՝ Բուն TV պրոյեկտում:

Ուշագրավ է, որ լինելով կառավարության աշխակից՝ նա իր հարցազրույցներում ներկայանում էր իբր անկախ վերլուծաբան, թեև 2018թ-ից մինչ օրս աշխատում է նույն ՊՈԱԿ-ում, իսկ 2012-2019թթ.-ին աշխատել է «Ժողովուրդ» օրաթերթում՝ որպես վերլուծաբան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել