Tert.am-ը գրում է․

Ռուսական «Իկար» ավիաընկերության Մոսկվա-Չժենչժոու չվերթը չեղարկվել է այն բանից հետո, երբ 190 ուղևորի COVID-19-ի հակամարմինների շճաբանական հետազոտության արդյունքները նույնն են եղել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ-ում Չինաստանի դեսպանատանը հղումով։

«Նոյեմբերի 25-ին, երբ ՉԺՀ դեսպանատունը ստուգում էր «Իկար» ավիաընկերության Մոսկվա-Չժենչժոու EO429 չվերթի ուղևորների կորոնավիրուսի նուկլեինաթթվի թեստերի և COVID-19-ի հակամարմինների հայտնաբերման շճաբանական հետազոտության արդյունքները, հայտնաբերվել է, որ 190 ուղևորի շճաբանական հետազոտության արդյունքները բացարձակապես նույնն են», - ասված է դեսպանատան՝ WeChat սոցցանցի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ նման արդյունքները չեն երաշխավորում թեստերի հուսալիությունը, ուստի ուղևորներին չի տրամադրվել թռիչքի համար անհրաժեշտ «առողջության ծածկագիրը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել