News.am-ը գրում է․

Ժամկետային զինծառայող որդուց հարազատները լուր չունեն հոկտեմբերի 8-ից։ Այդ մասին այսօր` նոյեմբերի 26-ին, Պաշտպանության նախարարության  շենքի դիմաց կազամակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում պատմեց նրա հայրը։

«Իմ որդու հետ զրուցել եմ սեպտեմբերի 29-ին, զանգահարել է տղաս Ջեբրաիլից, հետո գնացել են Հադրութ, ամսի 8-ին նկարվել է ընկերոջ հետ, հետո ընկերը վիրավորվել է, ամսի 8-ից լուր չկա։  Գիշերը 4-5 անգամ զանգում են, չեն խոսում։ Մտածում եմ՝ երեխես է, վախից չի խոսում։ Պետք է գնամ ոստիկանություն դիմեմ պարզելու համար։ Ինչքան հնարավոր տեղ կա գնացել եմ որդուս փնտրելու՝ Հոկտեմբերյան, Մարտունի, դիահերձարաններ էլ եմ գնացել։ Որտեղ ինչ ասում են ՝ գնում ենք։ Թեժ գիծ եմ զանգում, անուն-ազգանունը ասում եմ, ասում են՝ չկա նման մարդ։ Տեսնենք, գուցե Կարմիր խաչը օգնի երեխեքին հանեն», -պատմեց քաղաքացին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել