Panorama.am-ը գրում է․

«Ռազմական դրություն հայտարարելու որոշման ընդունման համար հիմք հանդիսացած հանգամանքներն այլևս չկան, ուստի մենք առաջարկում ենք ընդունել ԱԺ որոշում՝ վերացնելու ռազմական դրությունը»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ներկայացնելով  «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։

Պատգամավորը հիշեցրեց, որ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած ագրեսիայից հետո ՀՀ Կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն, հիմնավորմամբ, որ առկա է ադրբեջանական զինուժի՝ ՀՀ տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է ՀՀ ինքնիշխանությանը..., անվտանգությանը։

«Բայց կապիտուլյացիայի հայտարարությունից հետո ավարտվեցին ռազմական գործողությունները։ Իսկ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով ասվում է՝ ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակի դադարեցվել։ Դա կարող է անել Կառավարությունը, կարող է անել նաև խորհրդարանը»,- ներկայացրեց Գևորգ Գորգիսյանը։

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ երեկ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է եղել, որի ընթացքում Կառավարությունը ներկայացրել է ռազմական դրությունը վերացնելու հետ կապված որոշակի առարկություններ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել