Armsport.am-ը գրում է․

Չորեքշաբթի, նոյեմբերի 25-ին, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Զալցբուրգին»:

«Բավարիայի» եվրագավաթային հաղթական շարքն արդեն հասցրել է 16 հանդիպման։ Սա ռեկորդի կրկնությունն է, որը նախկինում ունեցել է «Աթլետիկոն», հայտնում է Gracenote Live-ը:

Դեկտեմբերի 1-ին «Բավարիան» կարող է նոր ռեկորդ սահմանել եվրոպական մրցաշարերում:

Դա անելու համար մյունխենցիները պետք է հաղթեն «Աթլետիկոյին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել