News.am-ը գրում է․

ԱՄԷ-ն գործում է ի շահ Սաուդյան Արաբիայի, Օմանի, Եգիպտոսի, Հունաստանի եւ Ֆրանսիայի եւ հակազդում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով ավելի ու ավելի է Թուրքիան վերածում «նեոօսմանյան» սպառնալիքի, British Spectator ամսագրում գրում է Ջեյք Ուոլլիս Սայմոնսը:

ԱՄԷ-ն փորձում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ նրա դաշնակիցներին, որպեսզի հավասարակշռի երկրի հյուսիսում թուրքական վերահսկողությունը, այն դեպքում, երբ արեւմտյան տերությունները ծուլորեն հետեւում են տարածաշրջանում Անկարայի դեմ արաբների հակազդեցությանը:

2016 թվականին Թուրքիան Սիրիայի ապստամբ խմբավորումների հետ միասին ձեռնարկել է 3 զինված հարձակում Սիրիայի վրա՝ թիրախավորելով  քրդական ուժերը, որոնց Անկարան սպառնալիք է համարում:

Սայմոնսի խոսքով՝ Էրդողանի մկանուտ արկածախնդրության մեջ են մտնում նաեւ Լիբիան, Լեռնային Ղարաբաղը եւ Միջերկրական ծովը, ինչպես նաեւ փոխում են թուրքական լիբերալ կոնսենսուսը՝ հօգուտ ավտորիտարիզմի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել