Վերջին երկու օրերին բոլորը Մոնթեից են խոսում:

Եթե Մոնթեն ինչ-որ հրաշքով մինչև հիմա կենդանի լիներ` հիմա նրան անկասկած մի քանի հազար հոգի պիցցայակեր էին հռչակել, մի քանի տասնյակ հազար հոգի` աբիժնիկ, և ևս մի քանի տասնյակ հազար հոգի հարցրել էին. «Իսկ Սերժի ժամանակ ինչու՞ չէիր խոսում» և անպայմանորեն Քարվաճառի հանձնումը, որն ինքն էր ազատագրել` մեղսագրելու էին իրեն` դավաճանության բեռը իսկական պատասպանատուից նրա ուսերին բարձելով:

Իսկ փաշինյանիստական ռեժիմը նրան արդեն հաստատ ձերբակալած կլիներ հեղաշրջման փորձի համար և ահաբեկիչ հռչակած, ու նաև ինտերնետ իր մասին իր նախկին կազմակերպության հոդվածները հազար անգամ ՊՈԱԿ-ով վերահրատարակած, որտեղ Մոնթեին դավաճան էին հռչակել, որովհետև հա´մ Ասալա էր եղել, հա´մ էլ Ասալայի երկու իր ընկերներին էր սպանել Բեքաայի հովտում ու փախել Լիբանանից դեպի անհայտություն:

Հիմա` Նիկոլին դավաճան ասելու համար Մոնթեի անձնագիրը Հատուկ քննչականում կլիներ, իր տանը` խուզարկություններ, ինքն էլ` աղքատ և անգրոշ: Որովհետև նվիրյալները ոչ ոքի պետք չեն: Նրանք չեն վաճառվում և չեն գնվում և թշնամի են բոլորին:

Մի խոսքով` լավ է, որ Մոնթեն չկա: Հա´մ այս աղտոտ աշխարհից է հեռացել, հա´մ չի ապրել իր ժողովրդի կողմից դավաճանված լինելու զգացումներ, չի ճաշակել դավաճանին հանդուրժելու ականատեսի խարանը, հա´մ էլ ազգային այս խայտառակությունը չի տեսել ու հոգով չի սպանվել:

Մոնթեն հերոս է: Իսկ հերոսները մեր ժողովրդի տեսանկյունից ապրելու իրավունք չունեն: Նրանք միայն մեռած են սիրվում: Մոնթեի պարագայում` պաշտվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել