News.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիան հայտարարել է խաղաղ ժամանակ փոխառությունների խոշորագույն մակարդակի մասին, քանի որ կանխատեսվում է, որ կորոնավիրուսի համավարակը կհանգեցնի արտադրության ամենամեծ անկմանը՝ 300 տարվա ընթացքում, հայտնում է CNBC-ը:

Բյուջետային պատասխանատվության վարչության (OBR) կանխատեսման համաձայն, բրիտանական տնտեսությունը 2020-ին կկրճատվի 11,3%-ով, իսկ այնուհետեւ 2021-ին կաճի 5,5%-ով, 2020-ին՝ 6,6%-ով եւ 2,3%, 1,7% ու 1.8%-ով՝ յուրաքանչյուր հաջորդ տարի:

Ակնկալվում է, որ ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունքը) մինչեւ 2022-ի չորրորդ եռամսյակ չի վերադառնա մինչճգնաժամային մակարդակին, իսկ 2025-ին տնտեսությունը կլինի մոտ 3%-ով պակաս, քան սպասվում էր կառավարության մարտ ամսվա բյուջեում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել