Tert.am-ը գրում է․

Ես ողջունում եմ Ֆրանսիայի Սենատի որոշումը, բայց ուզում եմ՝ լինենք իրատես: Հիմա, քանի որ մեր հանրությունը ընթացակարգերին բնականաբար տեղյակ չէ, արդեն իսկ էյֆորիկ հայտարարություններ են տարածվում, որ Ֆրանսիան ճանաչել է Արցախի անկախությունը: Դա այդպես չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ընդունել է բանաձև, որով Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախը: Արցախի ճանաչումը բացառապես Ֆրանսիայի գործադիր մարմնի՝ Կառավարության տիրույթում է: Շատ կարևոր համարելով Սենատի կոչը Կառավարությանը՝ այդուհանդերձ, ես չեմ ցանկանում, որ սա «արծրունհովհաննիսյանական» հերթական էյֆորիկ, պաթոսախառն շարքից լինի»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ Արցախի անկախությունը կարող է ճանաչել միայն և բացառապես Ֆրանսիայի կառավարությունը:

«Ազնիվ և արդար կլինի Ֆրանսիայի Կառավարության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը, ես երկու ձեռքով կողջունեմ դա, իսկ մինչ այդ սպասենք Ֆրանսիայի կառավարության որոշմանը»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել