Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Սենատում այսօր կքննարկվի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության հարցը: Իր գրառման մեջ նա, մասնավորապես, նշել է. 

«16:30-ից սկսած (ֆրանսիական ժամով) սենատորների հետ միասին կքննարկենք Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ մեր կազմած բանաձևը»: 

Պատգամավորը նաև կցել էհղում, որով հնարավոր կլինի հետևել քննարկմանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել