Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն ամբողջությամբ հանձնվել է Ադրբեջանին։

Քարվաճառն Ադրբեջանին հանձնելուց առաջ արցախցիները տարհանվել են շրջանից։ Շատերն իրենց իրերը հավաքելուց հետո վառել են իրենց իսկ տները։

Հիշեցնենք, որ ըստ այդ եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:  





Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել