News.am-ը գրում է․

Ես հունիսին ասում են՝ խելքի եկեք, 4-5 ամիս հետո պատերազմը կսկսվի, պատերազմը սկսվում է 3 ամիս 27 օր հետո. էսքանից հետո չկախե՞ս երկրի ղեկավարությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Նույնիսկ ՊՆ-ի հրաժարական տված տեղակալներից մեկն ինձ ձեռ էր առնում, ասում էր՝ բան չեմ հասկանում: Հիմա ո՞վ էր հասկանում, գյադա, թույլ տվեք ասել՝ լակոտ:

Հաջորդը, չկար օգտագործելու ռազմավարություն, որովհետեւ մեր տրամադրության տակ կային «Սկատներ», «Իսկանդերներ» այդպես էլ դրանք չօգտագործելով կապիտուլյացիա եղանք»,-ասաց Բագրատյանը:

Նա նկատեց, որ պատերազմի ժամանակ խուճապ չպետք է ստեղծել, բայց ճշմարտությունը պետք է ասել: «Ջաբրայիլը 20 օր հանձնված է, դուք չեք ասում, արա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել