Mediaport-ը գրում է․

Մեջբերումներ նրա այսօրվա ուղերձից.
Քարվաճառի շրջանի եկեղեցիները պատկանում են Կովկասյան Ալբանիայի հնագույն պետությանը։ Հայկական պատմաբանները և կեղծարարները դրանք հայացրել և յուրացրել են։

Հաղթանակ տարվեց ոչ միայն հայկական պետության, այլև հայկական ֆաշիզմի դեմ։

Մեծ վնասներ են հասցվել Քարվաճառի և այլ շրջանների պատմամշակութային հուշարձաններին և բնությանը։ Բայց ամեն ինչ վերականգնվելու է։ Նախագծվում է տարածքների վերակառուցման գլխավոր նախագիծը։

Բաքուն Երևանին պատասխանատվության կենթարկի բոլոր հանցագործությունների և ավերածությունների համար։ Վնասը գնահատելուց հետո Ադրբեջանը կներկայացնի իրավական պահանջներ։

Առաջին իսկ օրերից Բաքուն պատրաստ էր դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Փաշինյանը զորքերը դուրս բերեր այդ հողերից։ Եթե նա ականջալուր լիներ, ապա նման ամոթալի վիճակում չէր հայտնվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել