Պաշտպանության նախարարությունը չի հաստատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

«Նախարարությունը չի հաստատում այդ տեղեկությունները, նման բան չկա»,- ասաց Ալթունյանը:

Տելեգրամ ալիքներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել