Tert.am-ը գրում է․

Ամենակարևոր հարցն այսօր անհետ կորածների հարցն է, երկիրը բարձիթողի վիճակում է: Այս մասին այսօր հացադուլ անող Գեղամ Մանուկյանին և Կիմ Բալայանին հանդիպելու ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք»  կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը հացադուլավորներին տոկունություն մաղթեց, մինչև հասկանան, թե հետագա քայլերն ինչպես են լինելու: Կիմ Բալայանը նշեց, որ մեր հայրենիքն այնպիսի վիճակում է, որ շարունակում են հայրենիք կորցնել, Վանեցյանն էլ պատասխանեց, որ հանրությունը պետք է հասկանա, արթնանա ու ընդունի, որ 2,5 տարի մանիպուլյատիվ կերպով խաբվել է:

«Արդյունքում՝ այս արհավիրքն ունեցանք»,-ասաց Վանեցյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել