Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում և դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետևողական, պոպուլիստական և անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում:

Իսկ արդյունքները հետևյալն են (դեռևս միայն 2020թ. հունվ-սեպտ.)` պատերազմի արդյունքները դեռ հաշվի չառնված.
- Տնտեսական անկում -6,6%
- Արդյունաբերության անկում -3,7% (առանց հանքարդյունաբերության)
- Գյուղատնտեսության նոմինալ աճ 0,6%
- Շինարարության անկում -15,7%
- Ծառայությունների անկում -11,7%
- Արտահանման անկում -4,4%
- Ներմուծման անկում -13,7%

Ուղղակի ներդրումների Զուտ ներհոսքը 2019-ին կազմել է ընդամենը $99մլն ($230մլն 2018-ին և $193մլն 2017-ին): 2020թ.-ի արդյունքները առավել աղետալի կլինեն:

Իսկ աղետի արդյունքները մենք արդեն իսկ քաղում ենք.
- Դրամի արժեզրկում (գնման փոխարժեքը արդեն իսկ $1-ը 520-525 դրամ)
- Գների աճ (զգացվող պարենային ապրանքների գների բարձրացումով)
- Փոքր բիզնեսի տոտալ cash deficit (նիսյաի տետրերի հաստացում եւ “տրվում է վարձով” ցուցանակների ավելացում)
- Հարկային եկամուտների թերակատարում 9 ամսում (-12,4% սկզբնական պլանից)

Երկարատև հետեւանքները դեռևս առջևում են` եկամուտների անկում, գործազրկություն և աղքատության աճ:

Իսկ պատերազմի տնտեսական հետևանքները դեռ նոր ենք զգալու:

Էստեղ են ասել - Աստված էլ բեթարից ազատի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել