Tert.am-ը գրում է.

Նրանք, ովքեր հիացած են իրենց հերոսիկ Նիկոլ Փաշինյանով, թող շարունակեն հիանալ, կհասնի նաև իրենց հերթը, Աստված անպատիժ չի թողնի նրանց․ տարրական մարդկային արժանապատվություն և ուղեղ չունեցող, սեփական պատվի մասին չմտածող մարդիկ այս օրերին համաձայնում են նախարար դառնալ, բայց չի կարելի աշխատել մեկի թիմում, որը տարրական հարգանք չունի նույն այդ թիմի նկատմամբ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Շատերն առայսօր չեն ուզում հավատալ, որ այս ամենը կատարվել է։ Շատ ճնշող են ամենօրյա հուղարկավորությունները։ Գերմանացի լրագրողները դեռևս մինչև պատերազմը մեր զոհերի մասին սարսափելի թվեր էին ասում՝ մոտ 10 հազար զոհ։ Մարդիկ շոկի մեջ են, գլուխները կորցրել են, կարծում են՝ վաղը մի բան կատարվելու է, այն, ինչ երազել ենք, պիտի տեղի ունենա»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Հայրիկյանի՝ սա ոչ թե զինադադար է, այլ խայտառակ կապիտուլյացիա է, որը ներկայացվում է որպես լավություն հայկական կողմին. «Պետք է ազգային ռազմավարություն ունենայինք, որ կսպասարկեր մեր դիվանագիտությունը։ Ամենաճիշտ քայլը կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը խոստովաներ՝ ես թեթևսոլիկացա, ամենուր ինձ մեջտեղ գցեցի, խնդրում եմ՝ կներեք, ես հեռանում եմ։ Պիտի ասեր՝ այս հայտարարությունը պետք է ստորագրեր Արցախի նախագահը, իսկ ես խոստացել էի առանց ձեր իմացության որևէ քայլ չանել, բայց ինձ պահեցի լակոտի պես, և դուք արժանի չեք լակոտ ղեկավար ունենալու»:

ԱԻՄ նախագահի կարծիքով՝ ունենք հայրենակիցներ, որոնք արժանի են «այդ ճիվաղին», բայց մենք ազգովի արժանի չենք նրան. «Այս փաստաթուղթը նա ներկայացնում է որպես Սահմանադրությունից էլ բարձր իրողություն։ Պառլամենտը չհավաքվեց, քանի որ ենթարկվում են դավաճանին։ Արցախը խորհրդային վերջին տարիներին վերամիավորվել էր Հայաստանի հետ, առաջին Գերագույն խորհրդում կային Արցախից ընտրված պատգամավորներ։ Գոնե ճանաչեիք Արցախը, դա էլ չարեցին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել