Armsport.am-ը գրում է․

«Ֆերենցվարոշի» պաշտպան Մարսել Հայստերը պատմել է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկացել նրա հետ փոխանակվել մարզաշապիկներով, տեղեկացնում է  Goal-ը:

«Ինձ թվաց, որ Ռոնալդուն այդ պահին զայրացած էր: Նա հրաժարվեց ինձ հետ փոխանակվել մարզաշապիկներով:

Միգուցե, նա տխրել էր, քանի որ չկարողացավ մեզ գոլ խփել»,- ասել է Հայստերը:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի այդ հանդիպումն ավարտվեց «Յուվենտուսի» հաղթանակով ՝ 4:1 հաշվով:

Հավելենք, որ թիմերն այսօր կրկին հանդիպելու են: Խաղի մեկնարկը ՝ 23:55-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել