168.am-ը գրում է․

Մի քանի հարյուր ավիաչվերթ է չեղարկվել նոյեմբերի 24-ին Չինաստանի Շանհայ եւ Տյանցզյան քաղաքների օդանավակայաններում կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերելու պատճառով: Այդ մասին հաղորդել է Global Times թերթը:

Ընդամենը չեղարկվել է առնվազն 436 չվերթ Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայան եւ թռիչքներն այնտեղից, ինչպես նաեւ 165 չվերթ՝ Տյանցզյանի «Բինհայ» օդանավակայան եւ թռիչքներն այնտեղից: Ճշտվում է, որ վերջին օրերին այս երկու քաղաքներում բժիշկները հայտնաբերել են COVID-19-ի մի քանի դեպք:

Լույս նոյեմբերի 23-ի գիշերը Չինաստանի սոցիալական ցանցերում սկսել են արագորեն տեսագրություններ տարածվել «Պունդուն» միջազգային օդանավակայանից, որտեղ մարդկանց բազմություն է կուտակվել, որոնց, դատելով տեսանյութերից, չեն թողել հեռանալ օդանավակայանից: Սակայն տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ սոցցանցերում քաղաքի կառավարության պաշտոնական օգտահաշիվներում հրապարակվել է միեւնույն հաղորդագրությունն այն մասին, որ օդանավակայանի կայանատեղիում կազմակերպվել է ՊՇՌ-թեստերի անցկացման կետ «համապատասխան» բոլոր անձանց համար: Սոցցանցերում նաեւ հաղորդվել է, որ պետք է թեստավորում անցնեն բոլորը, ովքեր գտնվել են օդանավակայանում, ներառյալ ուղեւորները:

Ավելի ուշ նոյեմբերի 23-ին անցկացված մամուլի ասուլիսում Shanghai Airport-ի (Group) փոխղեկավար Չժոու Ցզյունլուն հայտարարել է, որ COVID-19-ի հաստատված դեպքերը կապված են միայն Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայանի բեռնաթերմինալի հետ, եւ ստուգվել են հատկապես այն աշխատակիցները, որոնք աշխատել են օդային հանգրվանի բեռնագոտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել