Tert.am-ը գրում է.

Ամարասն այն տարածքում է, որտեղ ռուսական խաղաղապահ զորքերը վերահսկողություն են իրականացվում, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Ամարասն անցել է Ադրբեջանի կազմ:

«Այսինքն՝ մենք կարող ենք այցելել ինչպես Դադիվանք, այնպես էլ Ամարաս: Դա կարևոր ձեռքբերում է, որովհետև իմ կարծիքով Ամարասը Արցախի տարածքում ամենակարևոր մշակութային ժառանգություններից է և բավականին մեծ գումար է ծախսվել վերականգնման համար, պահպանման համար»,-ասաց նա և նշեց, որ ինչպես Գանձասարը, Տիգրանակերտը այնպես էլ Ամարասը կարևորագույն հուշարձան է:

Տիգրան Գալստյանը նկատեց, որ Ամարասը պահպանվել է մշակութային ժառանգության համար մտահոգ հայ մտավորականների բարձրացրած հարցի շնորհիվ: Բացի այդ նա նշեց, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարությունը դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ` պահպանելու քրիստոնեական արժեքները, իսկ հայկական կողմի ներկայացրած նամակը շատ հեղհեղուկ ձևակերպված է եղել:

«Հադրութի շրջանում կարևոր հուշարձաններ ևս կան, որոնք ևս անհրաժեշտություն կա պահպանելու: Կարող է Ադրբեջանի համար դրանք այդքան էլ նշանակություն չունենան և հայկական կողմին զիջեն, կամ փոխանակվի այլ տարածքների հետ»,-ասաց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել