Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնություն նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը քիչ ջանքեր չի ներդնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը միջնորդելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

ՌԴ նախագահը նշել է, որ ԼՂ-ում  իրավիճակը, ընդհանուր առմամբ, կարգավորվում է. ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղ բնակիչների անվտանգությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել