Panorama.am-ը գրում է․

«Եթե ավագանու անդամը սահմանված կարգով գրանցվել է՝ դուք գրաքննության որևէ իրավասություն չունեք, այն չի ունեցել քաղաքապետը, չեն ունեցել նախկին քաղաքապետերը և հիմա ինչ-որ դուք ասում եք, կներք բառիս համար, գուցե խաթրից ելնելով կարող ենք ընդառաջել Ձեզ, բայց դա Ձեր իրավասություններից չի բխում»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ արձագանքելով փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կողմից ավագանու անդամ Արմեն Ներսիյանի ելույթի ընդհատմանը :

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը իր ելույթում փորձեց ասել, որ օրվա նիստը ուրիշ կերպ էր պատկերացնում, որ իրենք կհավաքվեին՝ կմտածեին պատերազմին մասնակցած, զոհված, հիվանդանոցներում և բուժման կարիք ունեցող Երևանի բնակիչների մասին, որը չի արվում:

Փոխքաղաքապետը ընդհատեց ելույթը՝ հիմնավորելով, որ նիստի սկզբում Թեհմինա Վարդանյանին խնդրեց ելութ չունենալ, դրա փոխարեն Ներսիսյանն է ելույթ ունենում, և հորդորեց  կարգ ու կանոն պահպանել՝ օրակարգային հարցին չվերաբերող ելույթները թողնելով նիստի վերջին հատվածին :

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել